Իսրայելի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք փակել էին Երուսաղեմի գլխավոր մայրուղու երթևեկությունը, հայտնում է Times of Israel-ը։
Քաղաքացիական հագուստով ոստիկանները և սահմանային ոստիկանության աշխատակիցները փորձում են զսպել հարյուրավոր ցուցարարների, որոնք Բեգինի անվան մայրուղում բողոքի ակցիա են անցկացնում՝ պատերազմի դադարեցման և Գազայում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի կնքման պահանջով։
Իսրայելի ողջ տարածքում մի քանի խոշոր ավտոմայրուղիներ նույնպես փակել են ցուցարարները, որոնք մասնակցում են համազգային ակցիայի՝ ուղղված կառավարության վրա ճնշում գործադրելուն՝ ի պաշտպանություն պատանդների։
«Ռազմական ճնշումը սպանում է պատանդներին»,- թմբուկների զարկերի ներքո վանկարկել են ցուցարարները։