Ուկրաինային իրական բանակցություններ են պետք։ Եվ դրանք կարող են սկսվել այն սահմանագծերում, որտեղ հիմա ռազմաճակատի գիծն է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է РБК-Украина-ն։
«Մեզ իրական բանակցություններ են պետք։ Դա նշանակում է, որ դրանք կարող են սկսվել այնտեղ, որտեղ հիմա ճակատի գիծն է։ Շփման գիծը լավագույն գիծն է խոսակցությունների համար։ Եվրոպացիներն աջակցում են դրան, և մենք շնորհակալ ենք բոլորին»,- հայտարարել է նա։
Զելենսկին նաև նշել է, որ Ռուսաստանը Դոնեցկի մարզում հաջողություններ չունի, և 12 տարվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարողացել գրավել այդ տարածքը»։
Ուկրաինայի նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ երկրի Սահմանադրությունն անհնարին է դարձնում տարածքների հանձնումը։
«Քանի որ տարածքային հարցը խիստ կարևոր է, այն պետք է քննարկվի միայն Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների կողմից՝ Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան եռակողմ հանդիպման ժամանակ։ Առայժմ Ռուսաստանը որևէ նշան ցույց չի տալիս, որ եռակողմ հանդիպում տեղի կունենա»,- հավելել է նա։