Իսրայելի կողմից հակամարտության վերջին սրացումը հանգեցրել է տարածաշրջանում ընդհանուր խոցելիության նոր գիտակցության: Foreign Policy-ի համար հոդվածում գրել է Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

«Բացվել է կարևոր հնարավորությունների պատուհան։ Իրանը՝ Բահրեյնի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եմենի հետ միասին, որոնք ունեն Պակիստան, Կենտրոնական Ասիա և Կովկաս ընդլայնման հնարավորություն, պետք է օգտվեն ներկա պահից։ ՄԱԿ-ի հովանու ներքո մենք կարող ենք նոր համաձայնագիր կնքել՝ հիմնված հատվածականումից մինչև սիներգիայի ռազմավարական անցման վրա։ Ընդհանուր էներգետիկ միջանցքները, չտարածման և միջուկային համագործակցության ամուր շրջանակները, տնտեսական համագործակցությունը և մշակութային միասնությունը կարող են դառնալ համատեղ բարգավաճման շարժիչ ուժը։

Այդ հնարավորությունների մոդելի տեսանկյունից Իրանը և նույնիսկ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս կնքված համաձայնագիրը դիտարկել ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես հնարավորություն՝ հնարավորություն՝ վերակենդանացնելու նախկինում առաջարկված տարանցիկ համագործակցությունը Կովկասում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև։

Նոր համաձայնագիրը գլոբալ համատեքստ է ստեղծում, որը 2019 թվականի տարածաշրջանային մեր նախաձեռնությունն ավելի իրագործելի և կայուն է դարձնում։ Բացի դրանից, այն եզակի ներդրումային հնարավորություններ կստեղծի ԱՄՆ-ի և այլ երկների մասնավոր հատվածի համար»,- նշել է Իրանի նախկին արտգործնախարարը։