Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպման համար։

Նրան դիմավորել է ԱՄՆ նախագահը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն, Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ստարմերը, Իտալիայի վարչապետ Մելոնին, Ֆինլանդիայի նախագահ Ստուբը, Գերմանիայի կանցլեր Մերցը և Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ևս ժամանել են Սպիտակ տուն՝ Թրամփի և Զելենսկու հետ հանդիպմանը։

Ավելի վաղ եվրոպացի առաջնորդները Թրամփի հետ հանդիպումից առաջ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատանը հանդիպել են Զելենսկու հետ։