Ես նախագահ Բայդենը չեմ և չեմ պատրաստվում որէ մեկի կողմը բռնել։ Ես պարզապես ուզում եմ գտնել լուծում, որը կբավարարի բոլորին, և Ուկրաինայում մարդիկ կդադարեն սպանվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Երբ նրան հարցրել են Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին, նա պատասխանել է. «Մենք ցանկանում ենք խաղաղություն, որը կտևի երկար տարիներ, մեզ չի հետաքրքրում մեկ կամ մեկուկես տարի խաղաղությունը։ Վստահ եմ՝ մենք կկարողանանք հասնել խաղաղության համաձայնագրի, որն արդյունավետ կլինի»։
Անդրադառնալով Ուկրաինայի անվտանգության երաշխիքների թեմային՝ Թրամփը նշել է. «Այստեղ կան յոթ մեծ տերությունների յոթ առաջնորդներ, և մենք բոլորս կխոսենք նրա մասին, թե ինչպես կարող ենք ապահովել այդ անվտանգությունը։ Նրանք պաշտպանության առաջին գիծն են, քանի որ մոտ են»։





























