Խորհրդարանի աշխատանքի համար անհրաժեշտ է լուծել անվտանգության հարցը, անհրաժեշտ է որոշակի զինադադար, որպեսզի մարդիկ կարողանան իրականացնել իրենց ժողովրդավարական իրավունքները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մենք ապրում ենք ամենօրյա հարձակումների տարափի ներքո: Մենք պետք է դադարեցնենք այս պատերազմը՝ Ռուսաստանին կանգնեցնելու համար, և մեզ անհրաժեշտ է ամերիկացի և եվրոպացի գործընկերների աջակցությունը: Դրա համար ամեն ինչ կանենք: Այնպես որ... և կարծում եմ, որ մենք ցույց տվեցինք, որ ուժեղ ժողովուրդ ենք, և աջակցել ենք Միացյալ Նահանգների՝ նախագահ Թրամփի անձնական աջակցության գաղափարին՝ այս պատերազմը դադարեցնելու, այս պատերազմին դիվանագիտական ճանապարհով վերջ դնելու համար: Եվ մենք պատրաստ ենք եռակողմ համագործակցության, ինչպես նշեց նախագահը: Դա լավ ազդանշան է եռակողմ համագործակցության մասին: Կարծում եմ՝ դա շատ լավ է»,-ըստ УНИАН գործակալության՝ նշել է նա:




























