ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա՝ հակամարտության դադարեցման ջանքերի շրջանակում։

«Ես ձեզ վստահեցնում եմ»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Fox News-ի հարցին՝ արդյոք ամերիկյան զորքեր կուղարկվե՞ն երկիր։ «Գիտեք, ես նախագահն եմ, և ես պարզապես փորձում եմ կանխել մարդկանց մահը»։

Քանի որ շարունակվում են Կիևի համար հնարավոր երաշխիքների շուրջ բանակցությունները, Թրամփը ենթադրել է, որ Ուկրաինայի եվրոպական դաշնակիցները, դրանց թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, «կբարձրացնեն» Ուկրաինայի անվտանգությունը՝ առաջարկելով զորքեր ուղարկել։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին, ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։