ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում դրականորեն է խոսել Պուտինի հետ իր հարաբերությունների մասին, մասնավորապես նշելով նրանց շփումը ուրբաթ, երբ իրեբք հանդիպեցին Ալյասկայում։

«Ես շատ լավ հարաբերություններ եմ զարգացրել։ Նկատի ունեմ՝ ձեր աչքով դա տեսաք, երբ նա իջավ իր ինքնաթիռից։ Ես իջա իմ ինքնաթիռից։ Դրանում մի տեսակ ջերմություն կա»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ըստ նրա՝ դա լավ բան է, ոչ թե վատ։

«Մարդիկ կասեին. «Օ՜, դա այնքան սարսափելի է»։ Դա այդքան էլ սարսափելի չէ։ Գիտե՞ք ինչ։ Մենք ունենք աշխարհի ամենահզոր միջուկային զենքը, և ամենահզորը, իսկ նա երկրորդ տեղնն է»,- հավելել է Թրամփը։