ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։
«Ես սիրում եմ սա անել։ Ես սիրում եմ դադարեցնել պատերազմները», - ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք կարողանայինք դադարեցնել պատերազմը` դա հիանալի կլիներ»։
Թրամփը ևս մեկ անգամ իրեն է վերագրել Հնդկաստանի և Պակիստանի միջև առճակատման դադարեցման և մի շարք այլ հակամարտությունների կարգավորման գործում ունեցած հաջողությունները:





























