Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների վերջերս Վաշինգտոնում կայացած հանդիպումը՝ այն անվանելով «(Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու հաղթանակ»։
Պուտինը համաձայնվել է հանդիպել Զելենսկու հետ, բայց նա իրականում այլընտրանք չունի, քանի որ այժմ Ռուսաստանի բյուջեն պատմության մեջ ամենամեծ դեֆիցիտն ունի։ Ռուսները ոչ միայն չեն կարող հարձակվել ռազմաճակատում, այլև Ուկրաինան է անցել հարձակման։ Պուտինը պարզապես փորձում է թույլ չտալ, որ պատերազմի ավարտը նմանվի իր պարտությանը։
Այնուամենայնիվ, սա վերջին մեկ դարի ընթացքում Ռուսաստանի ամենամեծ պարտությունն է, որը մեր տարածաշրջանում անխուսափելիորեն մեծ փոփոխությունների կհանգեցնի», - գրել է Սաակաշվիլին։





























