Օգոստոսի 21-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վրկ է։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Ջերմաստիճանը չի նվազի, առնվազն մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետից՝ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը կեսօրին՝ +35+37 աստիճան տաքություն։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+31,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+30,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+33,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+28,
Լոռի՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+29,
Տավուշ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +30+33,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+36,
Արարարատ՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +35+37,
Արմավիր՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +35+37,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +27+30,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +34+37,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+29:




























