Իսպանիայում ուժեղ հրդեհները գյուղատնտեսությանը մոտ 600 միլիոն եվրոյի վնաս են հասցրել։ Այս մասին հայտնել է El Periódico թերթը՝ վկայակոչելով իսպանական գյուղատնտեսական արտադրողների COAG ասոցիացիայի տվյալները, որը նախազգուշացնում է, որ նախնական գնահատականները կարող են ավելի ցածր լինել։

«Նախնական գնահատականով, որը դեռ շատ վաղ է հայտարարելու համար, կարող է կազմել մոտ 600 մլն եվրո, թեև, անկասկած, այդ թվերն ավելի մեծ կլինեն», - պարբերականը մեջբերում է կազմակերպության ներկայացուցիչ Խավիեր Ֆատասի խոսքերը։

Գյուղատնտեսների տվյալներով՝ ամենամեծ կորուստները կրել են մեղվապահները. կրակը ոչնչացրել է առնվազն 10 հազար փեթակ, որոնք շատ դժվար կլինի վերականգնել առաջիկա տարիներին։ Ոչ պակաս ծանր հետևանքներ են սպասվում նաև անասնապահությանը։ «Անհետացել են հազարավոր հեկտարներ արոտավայրեր, ինչը նշանակում է, որ առաջիկա ամիսներին անասունները լրացուցիչ կերերի կարիք կունենան, մինչև հողը վերականգնվելը», - ասել է Ֆատասը։

Իսպանիայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը սրվել է անցյալ շաբաթ, երբ միանգամից մի քանի խոշոր հրդեհներ են գրանցվել։ Ընդհանուր առմամբ, օգոստոսի սկզբից ի վեր թագավորության տարբեր շրջաններում մի շարք հրդեհների հետևանքով ավելի քան 115 հազար հեկտար հողատարածք է այրվել։