Դաղստանում 65 տարեկան հասակում մահացել է սպորտային լրագրող Ալեքսանդր Գաբրիելյանը։ Այս մասին հայտնել է հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարությունը։
«66 տարեկան հասակում մահացել է հանրապետությունում հայտնի սպորտային լրագրող, ՎԳՏՌԿ «Դաղստան» հեռուստաալիքի սպորտային հաղորդումների հեղինակ և վարող Ալեքսանդր Գաբրիելյանը։ Հանրապետության սպորտի նախարար Սաժիդ Սաժիդովի և հանրապետության սպորտային հանրության անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Ալեքսանդր Միխակովիչի ընտանիքին և ընկերներին», - ասվում է հայտարարության մեջ։




























