ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը կատարում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի պարտականությունները, օգոստոսի 21-ին «դիվանագիտական բանակցություններ» կվարի Ուկրաինայի և մի շարք եվրոպական երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի։
Պարբերականի տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների և եվրոպացի դաշնակիցների հետ կկայանա հինգշաբթի օրը և կնվիրվի խաղաղ կարգավորման մանրամասներին։
Պարբերականը չի մանրամասնում, թե ինչ ձևաչափով և որտեղ կարող են տեղի ունենալ բանակցությունները։




























