ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հակոբյանին պատկանող (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր) կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։

Մասնավորապես՝

  • արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատված չեն եղել չներծծվող նյութերով,
  • արտադրամասի դասավորվածությունը ապահովված չի եղել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքայնության հնարավորությունը,
  • ապահովված չի եղել կենդանիների ներթափանցումը բացառող միջոցներով,
  • ապահովված չի եղել օդափոխության համակարգերով,
  • սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է,  սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ: