Ուկրաինան եվրոպացի դաշնակիցներից ստացել է 4,05 միլիարդ եվրո։

Ինչպես հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, 1 միլիարդ եվրո ստացվել է ռուսական սառեցված ակտիվներից ֆինանսավորվող ERA Loans ծրագրի շրջանակում։

Եվս 3,05 միլիարդ եվրո տրամադրվել է Ukraine Facility վերականգնման և ինտեգրման ծրագրի շրջանակում, հաղորդում է УНИАН-ը։