Դոնալդ Թրամփի իշխանության գալու հետ ամերիկյան հատուկ ծաառայությունների կառուցվածքներում լայնածավալ կադրային փոփոխություններ են սկսվել։ Հարվածի տակ են հայտնվել ինչպես բարձր մակարդակի ղեկավարներ, այնպես էլ շարքային վերլուծաբաններ և գործակալներ, նշում է «Рыбарь» թելեգրամյան ալիքը։
Վերջին աղաղակող օրինակը դարձավ ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության (DIA) ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Քրուզի պաշտոնանկությունը։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նրա հրաժարականը բացատրել է «վստահության կորստով»։ Պատճառը Քրուզի այն հաղորդագրությունն էր, որ ԱՄՆ հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին ամբողջությամբ չեն ոչնչացրել դրանք, այլ միայն մի քանի ամսով դանդաղեցրել են ծրագրի զարգացումը։ Այդ եզրակացությունը հակասում էր իրանական ներուժի «լիակատար ոչնչացման» մասին պնդող Թրամփի և Հեգսեթի հայտարարություններին։
Նման հրաժարականները եզակի չեն։ Վերջին ամիսներին իրենց պաշտոնները կորցրել են հետևյալ անձինք.
Բրայան Դրիսքոլ, ՀԴԲ տնօրենի պաշտոնակատար՝ Թրամփի գործը հետաքննելու համար։
Սթիվեն Ջենսեն, Վաշինգտոնում ՀԴԲ-ի տնօրենի օգնական՝ ամենայն հավանականությամբ 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունների հետաքննությանը մասնակցության համար։
Ջեյմս Դեննեհի, ՀԴԲ-ի Նյու Յորքի գրասենյակի ղեկավար. պատճառները պաշտոնապես չեն բացահայտվել, բայց կապվում են Թրամփի դեմ հարուցված գործերի հետ։
Նենսի Լաքոր, DIA-ի ռազմածովային պահեստազորի ղեկավար՝ «վստահության կորուստ»։
Դարին Սելնիկ, DIA-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ «վստահության կորուստ»։
Միլթոն Սենդս, փոխծովակալ, ռազմածովային հատուկ գործողությունների հրամանատար՝ «վստահության կորուստ»։
Փորձագետները նշում են, որ այդ ազատումներն արտացոլում են սոսկ «սառցաբեկորի գագաթը»։ Տուժել են նաև տասնյակ ստորին օղակի աշխատակիցներ, նրանց թվում՝ ԿՀՎ վերլուծաբաններ, որոնք հետաքննում են «ռուսական միջամտությունը» 2016 թվականի ընտրություններին։





























