Հարավային Կորեայի նախագահը Սպիտակ տուն կատարած իր առաջին այցի ժամանակ նվերներով և գովեստներով ողողել է նախագահ Դոնալդ Թրամփին և խոստացել է ամրապնդել իրենց երկրների 75-ամյա դաշինքը՝ ավելացնելով պաշտպանության ծախսերը, գրում է Stars and Stripes-ը։

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնգ Լին Թրամփին նվիրել է պատմական հարավկորեական ռազմանավի մոդել, հատուկ պատրաստված գոլֆի մական և երկու կովբոյական գլխարկներ, որոնց վրա պատկերված է Թրամփի «Make America Great Again» (MAGA) քարոզարշավի լոգոն։

«Շնորհիվ Ձեր դերակատարության ամբողջ աշխարհում պատերազմները... հասել են զինադադարի և խաղաղության,- ասել է Լին Թրամփին Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ։ -Ես հավատում եմ, որ համաշխարհային առաջնորդների մեջ դուք միակ մարդն եք, որն ուշադրություն է դարձրել համաշխարհային խաղաղությանը և առաջընթաց է գրանցել»։

Լին նշել է, որ միջկորեական հարաբերությունները «կայուն» են եղել Թրամփի առաջին ժամկետի ընթացքում, և որ Հյուսիսային Կորեան շարունակել է իր սպառազինության ծրագիրը միայն 2021 թվականին, երբ նա լքեց պաշտոնը։

«Փհենյանը նման կերպ չէր վարվի, եթե ես նախագահ լինեի»,- ասել է Թրամփը։

«Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ»,- պատասխանել է Լին։