«Հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմը պարտադրվեց Իսրայելին։ Որովհետև մենք այլ ընտրություն չունեինք։ Տարիներ շարունակ մենք լսել ենք, թե ինչպես է իրանական ռեժիմը կոչ անում ոչնչացնելու Իսրայելը»,- ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի նորանշանակ դեսպան Ռոնեն Կրաուսը։

Ըստ դեսպանի՝ Իրանում զորահանդեսների ժամանակ ցուցադրվող հրթիռներին գրված է՝ «Մահ Իսրայելին»։

«Թեհրանում ցուցադրվող ժամացույցները ցույց են տալիս Իսրայելի ժամանակի մոտենալը և հետհաշվարկ են անում։ Մենք բազմաթիվ հայտարարություններ ենք լսել իրանցի առաջնորդներից, որոնք կոչ են անում ոչնչացնելու Իսրայելը։ Իսրայելը այլևս չէր կարող հանդուրժել այդ սպառնալիքները։ Իսրայելը պետք է պատասխանատվություն ստանձներ և վերացներ այդ սպառնալիքը»։

Հուսով եմ՝ Իրանը ստացավ իր արժանի պատիժը։ Եթե նրանք դաս են քաղել, հիանալի է։ Եթե այդպես չէ, և նրանք շարունակելու են սպառնալ Իսրայելին, ուրեմն Իսրայելը ստիպված կլինի գործել։ Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ Իրանը շարունակում է աջակցել իր դաշնակիցներին։ Դրա օրինակներից են «Հըզբոլլահ»-ը, ՀԱՄԱՍ-ը։ Այդ շաքրին են դասվում նաև հութիները։ Նրանք շարունակում են հարձակվել Իսրայելի վրա։ Ընդամենը մի քանի օր առաջ հութիներն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելը ստիպված էր արձագանքել դրան։ Նրանք դա ինքնուրույն չեն անում։ Նրանք հետևում են Իրանի հրահանգներին։ Հութիներն օգտագործում են Իրանի հնարավորությունները։ Եմենը հրթիռներ արտադրելու սեփական տեխնոլոգիաներ և հնարավորություններ չունի: Ակնհայտ է, որ դրանք պետք է Իրանը տրամադրի։ Քանի դեռ նրանք շարունակում են սպառնալ Իսրայել պետության անվտանգությանը, մենք կշարունակենք մեր գործողությունները»,- շեշտել է դեսպանը։

Դիվանագետն ընդգծել է, որ Իսրայելը «չի կարող հանդուրժել իր ինքնիշխանությանը, իր անվտանգությանը սպառնացող վտանգները»։

«Քա նի դեռ սպառնալիք չկա, Իսրայելը չի ​​պլանավորում հարձակվել որևէ մեկի վրա։ Մենք ուզում ենք խաղաղ ապրել։ Դա է այն ամենը, ինչ ուզում ենք»,- հայտարարել է նա։