Մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը համաձայն չէր խաղաղության համաձայնագրի մի շարք դրույթների հետ։ Դրա մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախարարների կաբինետի հատուկ նիստում՝ նվիրված նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոն այցին, հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մասնավորապես, Հայաստանը չի ընդունել միջազգային դատարաններից հայցերի հետկանչի և սահմանին երրորդ ուժերի տեղակայման անթույլատրելիության վերաբերյալ կետերը։ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրրած համատեղ հռչակագիրը հաստատում է Ադրբեջանի օրակարգը խաղաղության հաստատման ոլորտում» - հատարարել է Բայրամովը։