Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ինստիտուտը հայտնել է Էտնայի գագաթին գտնվող խառնարաններից հզոր մոխրի արտանետումների մասին։
Ավիացիայի համար սահմանվել է վտանգի ամենաբարձր մակարդակ, քանի որ հրաբխային ակտիվությունը կարող է ազդել օդային երթևեկության վրա։
Bild-ը հաղորդում է, որ Կատանիայի օդանավակայանը դեռևս գործում է, սակայն ավիաուղևորներին խորհուրդ է տրվում նախապես ճշտել ավիաընկերությունների հետ և պատրաստ լինել չվերթների ուշացումներին կամ չեղարկումներին։ Էտնան, որը գտնվում է ավելի քան 3400 մետր բարձրության վրա, համարվում է մոլորակի ամենաակտիվ հրաբուխներից մեկը։ Կանոնավոր ժայթքումները ուղեկցվում են լավայի և մոխրի արտանետումներով, ինչը հաճախ գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների։
Սիցիլիայի իշխանությունները խստացրել են անվտանգության հսկողությունը հրաբխի ստորոտում։ Մասնավորապես, արգելվում է լավայի հոսքերին մոտենալ 50 մետրից ավելի մոտ, իսկ էքսկուրսիաները այժմ թույլատրվում են միայն մասնագետների ղեկավարությամբ։




























