Սպիտակ տան լուսանկարները քննարկումների նոր ալիք են բարձրացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առողջական վիճակի վերաբերյալ: Հարավային Կորեայի առաջնորդ Լի Չժե Մենի ընդունելությունից արված լուսանկարներում Թրամփի աջ ձեռքին խոշոր կապտավուն հետք է նկատվում։
Սոցցանցերում միանգամից վարկածներ են հայտնվել՝ սովորական կապտուկից և ինֆուզիոն հետքից մինչև դեղերի կողմնակի ազդեցությունները, հայտնում է Bild-ը։ Սպիտակ տունն ավելի վաղ հաստատել է, որ Թրամփը տառապում է երակային քրոնիկ անբավարարությամբ, սակայն բժիշկները քիչ հավանական են համարում, որ հենց դա է առաջացրել ձեռքի բիծը: Նախագահի անձնական բժիշկ Շոն Բարաբարելլան դա բացատրել է հաճախակի ձեռքսեղմումներով և ասպիրինի ամենօրյա ընդունմամբ:
Ձեռքերի տեսքի վերաբերյալ նմանատիպ քննարկումներ առաջացել են նախկինում՝ թե՛ Թրամփի, թե՛ նրա նախորդ Ջո Բայդենի հետ։ Մասնագետները նշում են, որ Ամերիկայի նախագահի առողջության թեման հատկապես զգայուն է դառնում 2026 թվականի միջանկյալ ընտրություններից առաջ, որոնք կորոշեն Կոնգրեսում ուժերի հավասարակշռությունը։
2016 թվականին Թրամփը ընտրողներին բժշկական տեղեկանք է տվեկ իր առողջության շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ փաստաթուղթը գրել է ինքը։






























