Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ օգոստոսի 27–ի նիստում մերժեց Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը:
Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որով դատարանին առաջարկում են դադարեցնել Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը, ինչպես նաև կարճել քրեական վարույթը։
Նրանցկարծիքով` ՌուբենՀակոբյանի նկատմամբքրեականվարույթընախաձեռնվել է քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։
Նիստում Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ այս պահին առողջական վիճակը «ոչինչ է», բուժում է ստանում։ Նա նշեց, որ ունի շողացող առիթմիա, որոշակի խանգարումներ։
Հիշեցնենք, որ 70-ամյա հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» միջին ծանրության հանցանքի մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2-ամսյա կալանքը:





























