Google-ը Սոթքի հանքի մի մասը «փոխանցել» է Ադրբեջանին, գրում է «Поствойна» թելեգրամյան ալիքը։

«Ես նկատեցի, որ Google Maps/Earth-ում սահմանը, որն անցնում է քարհանքի միջով, փոխվել է։

Այդ սահմանի երկայնքով Հայաստանին առանց դրա էլ փոքր հատվածն էր մնացել, իսկ հիմա՝ է՛լ ավելի քիչ է մնացել։

Քարտեզի վրա նոր սահմանը նշված է դեղինով, նախկինը՝ նարնջագույնով։ Ենթադրում եմ, որ փոփոխությունը տեղի է ունեցել 2023 թվականից հետո։

2023 թվականին ես տեսանյութ հրապարակեցի քարհանքից։ Այդ ժամանակ սահմանը միանշանակ այլ կերպ էր նշված։

N.B. Սահմանի «սահմանազատման» համար այժմ (գործընթացը կանգ է առել) հիմք են ծառայել ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները, սակայն 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերը դիրքեր են զբաղեցրել «հիմնվելով» հենց Google-ի քարտեզների վրա։

Հ.Գ. Google-ի տվյալներով սահմանը չի համապատասխանում գլխավոր շտաբի քարտեզին. ընդհակառակը, նախորդը շատ ավելի մոտ էր»,- ընդգծում է ալիքը։