Ներկայիս անվտանգության մարտահրավերների պայմաններում առանց սեփական ռադիոլոկացիոն կայանների և ՀՕՊ համակարգերի մշակման ոչ մի երկիր չի կարող վստահ լինել իր ապագայի նկատմամբ: Անկարայում Aselsan  պաշտպանական ընկերության օբյեկտի հիմնարկեքի արարողության ժամանակ հայտարարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է  Anadolu գործակալությունը:

Էրդողանը նշել է, որ «այդ հարցը հատկապես արդիական է մեր տարածաշրջանում»:

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ տեղական արտադրության առաջադեմ «Պողպատե գմբեթ» համակարգի շնորհիվ Թուրքիայի ՀՕՊ-ը կհասնի նոր մակարդակի:

Նա հավելել է, որ թուրքական բանակը կստանա Gök Kubbe ՀՕՊ համակարգեր, որոնք ընդհանուր առմամբ բաղկացած են 47 տրանսպորտային միջոցներից:

Ըստ նրա՝ Hisar միջին հեռահարության համակարգը կամրապնդի երկրի «զսպման» ներուժը:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան իր պաշտպանական արդյունաբերության մշակած համակարգերը տրամադրում է «բարեկամ և դաշնակից երկրներին, ինչպես նաև նրանց օգնությամբ բարձրացնում է դիվանագիտության արդյունավետությունը»: