Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Օլգա Ստեֆանիշինային ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»:

«Ես սահմանել եմ մեր դեսպանատան աշխատանքի թարմացման հիմնական խնդիրները և առաջնայնորեն պետք է իրականացնել՝ Վաշինգտոնի հետ բոլոր պայմանավորվածությունները, նախագահ Թրամփի հետ բոլոր պայմանավորվածությունները և առաջին հերթին պաշտպանական ոլորտում», - նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ խոսքը «Ուկրաինայի համար զենքի» և «ԱՄՆ-ի համար ժամանակակից դրոնների» վերաբերյալ երկու համաձայնագրերի մասին է: