Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր, հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ իրենք ուշադիր հետևում են Ալյասկայում և Վաշինգտոնում շփումներին, որ «Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ ապահովելու համար, որ պատերազմն ավարտվի մշտական ​​խաղաղության հաստատմամբ» և որ «խաղաղության հաստատմամբ Թուրքիան կշարունակի նպաստել Ուկրաինայի անվտանգությանը»։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում հնարավոր է արդարացի լուծում գտնել և անհրաժեշտ է ամրապնդել և շարունակել երկու կողմերի միջև բանակցությունները։

Նրա խոսքով՝ Թուրքիան «պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ բարձր մակարդակի շփումները հեշտացնելու համար, որոնք կհարթեն խաղաղության ճանապարհը»։

Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նաև շնորհավորել է Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ։