ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի միաձայն երկարաձգեց Լիբանանում երկարաժամկետ խաղաղապահ առաքելությունը մինչև 2026 թվականի վերջը, հաղորդում է Reuters-ը։
Դրանից հետո կսկսվի մեկ տարվա ընթացքում «զորքերի կարգավորված և անվտանգ կրճատում և դուրսբերում»։
Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը ՄԱԿ-ին խնդրել էր երկարաձգել առաքելությունը։
1978 թվականին ստեղծված Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) պարեկում են Իսրայելի հետ Լիբանանի հարավային սահմանը։





























