Սիրիայի կայունությունն անմիջականորեն կապված է Թուրքիայի անվտանգության հետ, և այդ ուղղությամբ ձեռնարկված յուրաքանչյուր քայլ նպաստում է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը։ Ըստ Anadolu գործակալության՝ դրա մասին շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել են Թուրքիայի ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչները։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է Անկարայի պատրաստակամությունն՝ աջակցելու «սիրիական կառավարության կողմից իր երկրի միասնությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար ձեռնարկվող ցանկացած միջոցառման»։
«Թուրքիան համոզված է, որ Սիրիան կայունության կհասնի կենտրոնացված կառավարման մոդելի միջոցով, որը կապահովի երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միաժամանակ կանխելով անջատողական տարրերի ամրապնդումը»,- նշել են աղբյուրները։
Նշվել է, որ Անկարայի և Դամասկոսի միջև օգոստոսի 13-ին ստորագրված պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագրի շրջանակում իրականացվում են վարժանքներ և խորհրդատվական աշխատանքներ՝ ուղղված Սիրիայի զինված ուժերի ներուժի ամրապնդմանը։
«Այդ առումով Թուրքիան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի վարժանքների կենտրոնների կազմակերպման գործում, որոնց ստեղծումը նախատեսվում է Սիրիայի խնդրանքներին համապատասխան»,- նշել են գերատեսչությունում։





























