NEWS.am–ի տեղեկություններով այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը։

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում  պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է  Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետը: