Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ժամը 12:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Սմբատ Օ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված ծառերին և հայտնվել երակթե արգելապատնեշի վրա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: