Ես հեռախոսազրույց ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհաք Դարը։

«Մենք համաձայնեցինք քննարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու հարցը», - նշել է նա։

Հիշեցնենք, որ Պակիստանը դեռևս չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն։