Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Իրանում հանդիպել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ, հաղորդում է Mehr-ը։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Ալի Բաղերի Քանին, ով վերջերս նշանակվել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի արտաքին գործերի գծով տեղակալի պաշտոնում։

Բաղերի Քանին եղել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար և քաղաքական հարցերով փոխնախարար՝ երկրի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի օրոք։