2025 թվականի օգոստոսի 30-ին Լվովի Ֆրանկիվսկի շրջանում տեղի է ունեցել կրակոց, որի հետևանքով զոհվել է հասարակական-քաղաքական գործիչ։ Սուսպիլնեն գրում է, որ խոսքը Գերագույն ռադայի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբիի մասին է։

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հաստատել է Լվովում տեղի ունեցած կրակոցի փաստը և հայտարարել, որ իրավապահ մարմինները պարզում են հասարակական-քաղաքական գործչի սպանության հանգամանքները։

Իրավապահների տվյալներով՝ օգոստոսի 30-ին՝ կեսօրին մոտ, կրակոցի մասին ահազանգ է ստացվել։ 1971 թվականին ծնված տուժածը տեղում մահացել է ստացված վնասվածքներից։

Կրակողի ինքնությունը պարզվում է, հաղորդում է NV.ua-ն։