ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին ուրբաթ օրը աշխատանքից ազատել է Արդարադատության նախարարության պաշտոնյային այն բանի համար, որ նա Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան) տեղակայված Ազգային գվարդիայի զինծառայողների հասցեին անպարկեշտ ժեստ է արել՝ աշխատանքի ճանապարհին։
«Այսօր ես միջոցներ եմ ձեռնարկել՝ Արդարադատության նախարարության աշխատակցին աշխատանքից ազատելու համար, որը արվել է Վաշինգտոնում Ազգային գվարդիայի զինծառայողների նկատմամբ ոչ պատշաճ պահվածքի համար»,- գրել է Բոնդին X սոցիալական ցանցում՝ պատասխանելով աշխատանքից ազատելու մասին New York Post-ի հոդվածին։
Նա ասել է, որ այն մարդիկ, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում իրավապահ մարմինների նկատմամբ, այլևս չեն աշխատի դեպարտամենտում։ Աշխատանքից ազատված աշխատակցուհին՝ Էլիզաբեթ Բաքսթերը, նախարարության շրջակա միջավայրի պահպանության բաժնի փաստաբանի օգնականն է եղել, ինչպես հաղորդում է New York Post-ի կողմից հրապարակված Բոնդիի ծառայողական գրությունը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ Բաքսթերը օգոստոսի 18-ին միջնամատը բարձրացրել և անպարկեշտ արտահայտություններ է արել Ազգային գվարդիայի զինծառայողների հասցեին։
Այս ամիս նախագահ Դոնալդ Թրամփը հարյուրավոր Ազգային գվարդիայի զինծառայողների է դուրս բերել Վաշինգտոնի փողոցներ՝ հայտարարելով հանցագործությունների հետ կապված արտակարգ դրություն և քաղաքի ոստիկանության վարչության ժամանակավոր դաշնային բռնազավթման մասին։




























