Եգիպտոսի Մարսա Մատրուհ քաղաքում գնացքի վթարի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 55 մարդ, հաղորդում է Cairo 24-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Մատրուհ նահանգի առողջապահական մարմինը գնացքի վթարից հետո արտակարգ դրություն է հայտարարել նահանգի բոլոր հիվանդանոցներում։
Շտապօգնության մեծ թվով մեքենաներ են ուղարկվել դեպքի վայր՝ տուժածներին արագ տեղափոխելու համար։





























