Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Դրա մեջ նշվում է՝
«Ձեր նախագահության մի քանի ամիսների ընթացքում Դուք սերտ հարաբերություններ եք հաստատել Վրաստանի բոլոր հարևան երկրների հետ. հաջողությամբ նպաստել եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ակտիվորեն համագործակցում եք Թուրքիայի իշխանությունների հետ, վերականգնել եք գործընկերությունը նույնիսկ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուամենայնիվ, այս ֆոնին Ձեր վարչակազմը ոչինչ չի ասում Վրաստանի մասին, ինչը զարմանք է առաջացնում վրացական հասարակության մոտ։
Ես շարունակում եմ հույս ունենալ, որ ձեր վարչակազմի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ կփոխվի։ Կարևոր է, որ վրաց ժողովրդի ընկալման մեջ Միացյալ Նահանգները կապված լինի ոչ թե
Որպես Վրաստանի նախագահ, ես անձամբ պատրաստ եմ առավելագույնս աջակցել Վրաստանի կառավարության հայտարարած նպատակին՝ նոր էջից և կոնկրետ ճանապարհային քարտեզի հիման վրա վերականգնել Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերությունը։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ պայմանն է Ձեր վարչակազմի կողմից վրացական պետության և վրաց ժողովրդի նկատմամբ արդար և ուշադիր վերաբերմունքի հաստատումը»։





























