Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ռուս-հնդկական հարաբերությունները ակտիվորեն զարգանում են հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության սկզբունքներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մոդին իր հերթին նշել է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը մեծ նշանակություն ունի համաշխարհային կայունության և բարգավաճման ապահովման համար։
Նա ասել է, որ Հնդկաստանը ողջունում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու բոլոր ջանքերը և պետք է այդ նպատակին հասնելու ուղիներ գտնի։





























