Շնորհակալ եմ ադրբեջանցի գործընկերներին այս շաբաթ իրենց երկիր այցելելու համար։ Այս մասին սոցցանցերում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ 

«Ես նաև այցելեցի Նախիջևան, որտեղ հանդիպեցի Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Նաջաֆլիի հետ և տեղում ծանոթացա տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ հնարավոր փոխգործակցության նպատակով։

ԵՄ-ն կշարունակի մտերիմ գործընկերոջ դեր խաղալ, այդ թվում՝ լիակատար կարգավորման և փոխգործակցության հնարավորությունների իրականացման հարցերում», - նշել է Գրոնոն։