Համոզված եմ, որ Թուրքիան կշարունակի առանձնահատուկ դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա նաև հայտնել է, որ ռուսներն առաջին տեղն են զբաղեցնում Թուրքիա հանգստի մեկնողների թվով։
«Կարծում եմ, որ սահմանվել է նոր պատմական ռեկորդ։ Հանրապետություն է այցելել ավելի քան 6,7 միլիոն Ռուսաստանի քաղաքացի։ Սա 6,3%-ով ավելի է, քան նախորդ տարի», - նշել է Պուտինը։
Հաղորդվում է, որ Էրդողանը Պուտինին ասել է, որ ակնկալում է նրա այցը Թուրքիա
։





























