ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առողջական խնդիրների մասին լուրերի ֆոնին, իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ իրեն ավելի լավ է զգում, քան երբևէ։

«Ես կյանքում երբեք ինձ այսքան լավ չեմ զգացել»,- ընդգծել է նա։

Շաբաթ օրը արևմտյան սոցիալական ցանցերում ամերիկացի առաջնորդի հնարավոր մահվան մասին լուրեր են հայտնվել։ Պատճառը փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի խոսքերն էին, որը հայտարարել էր, թե պատրաստ է ստանձնել պետության ղեկավարի պարտականությունները 79-ամյա նախագահի հետ անկանխատեսելի հանգամանքների դեպքում։

Ավելի ուշ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել է, որ Թրամփի կյանքում ամեն ինչ կարգին է։