Ռուսաստանը քննարկում է ԱՄՆ-ի և Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու հարցը, հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, փոխանցում է TASS-ը։
«Իհարկե, Ռուսաստանը քննարկում է ռուս-չին-ամերիկյան համատեղ նախագծերի հնարավորությունը, այդ թվում՝ Արկտիկայում, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում», - ասել է նա։ «Եվ մենք տեսնում ենք, որ անհրաժեշտ չէ նախագծերը բաժանել ռուս-չինական կամ ռուս-ամերիկյան» ոլորտեների։ «Մենք տեսնում ենք, որ հնարավոր է համատեղ ներդրումներ կատարել, այդ թվում՝ չինացի և ամերիկացի ներդրողների կողմից, համատեղ նախագծերում, այդ թվում՝ Արկտիկայում ածխաջրածնային նախագծերում», - նշել է Դմիտրիևը՝ «Զվեզդա» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով՝ ռուս-չինական ներդրումային համագործակցությունն ընդհանուր առմամբ ՇՀԿ-ի շրջանակում տնտեսական համագործակցության շատ կարևոր տարր է հանդիսանում։
«Եվ կարևոր է, որ ՇՀԿ-ի շրջանակներում տնտեսական համագործակցությունը լինի ոչ միայն ամենաբարձր մակարդակի գլոբալ տնտեսական դրական համագործակցություն, այլև սրանք կոնկրետ նախագծեր են, որոնք թույլ են տալիս մեզ բարելավել մեր քաղաքացիների կյանքը», - ասել է նա։ «Սրանք լայնածավալ նախագծեր են, որոնք օգնում են մեր քաղաքացիներին ավելի լավ փոխազդել և կենտրոնանալ տնտեսական աճի վրա»։
Դմիտրիևը հավելել է, որ «ՇՀԿ երկրների միասնությունը, դրական օրակարգը և համատեղ տնտեսական նախագծերը» ընդհանուր առմամբ ժամանակակից պայմանների գլխավոր սկզբունքներից են։ Նա հայտնել է, որ Ուղղակի ֆոնդը չինացի գործընկերների հետ արդեն իսկ 50-ից ավելի ներդրումային նախագծեր է իրականացրել Ռուսաստանում, որոնք երկրին ավելի քան 800 միլիարդ ռուբլու շահույթ են բերել։





























