Ֆրանսիայի Սենատում այսօր, Երեւանի ժամանակով ժամը 18-ին սկսվելու է դեկտեմբերի 22-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռոն Ալպ տարածաշրջանային տեղամասի պատգամավոր Հիլդա Չոբոյանը` նկատելով, որ քննարկումը կտեւի մի քանի ժամ:

Չոբոյանի խոսքով, մեծ է հավանականությունը, որ Սենատը կողմ քվեարկի, քանի որ Թուրքիայի սպառնալիքները հանգեցրին նրան, որ նախկինում դեմ արտահայվող սենատորներն էլ այսօր բացահայտ խոսում են օրինագծի օգտին:

Նա նաեւ նշել է, թե Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա են անելու Սենատի շենքի մոտ:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում: