Դուք երևի տեղյակ չեք, բայց իշխանությունները այսօր փորձել են խոչընդոտել այս միջոցառման անցկացումը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Բանավոր մեզ տեղեկացրել են, որ չգաք բացումը այսօր չանենք, որից հետո ասել են ուժ ենք կիրառելու։ Հետո երևի հասկացել են, որ նման քայլի գնալը շատ սխալ կլինի իրենց կողմից, ուղղակի մի փոքր վատություն են արել, լույսերն են անջատել և չեն թողել այստեղ տեղադրել բարձրախոսներ, որ մարդիկ, ծնողները, զոհվածների, ընտանիքի անդամները իրենց սրտի խոսքը ասեն։ Ասում են Ալիևը կջղայնանա»,–ասաց նա։
Նշենք, որ այսօր Եռաբլուր պանթեոնում կայացել է «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը։





























