Պեկինում կայանալիք միջոցառումներին արևմտյան պետությունների և կառավարությունների ղեկավարներներից ներկա են եղել միայն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, գրում է The Guardian-ը։
«Ֆիցոն դեմ է եղել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին՝ Ուկրաինայում պատերազմի համար և խզել է կապերը ԵՄ-ի հետ՝ այցելելով Մոսկվա: Վուչիչը նույնպես այցելել է Մոսկվա մայիսին և ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի և Չինաստանի հետ, բայց ասում է, որ Սերբիան շարունակում է հանձնառու լինել ԵՄ-ին միանալուն», - գրում է բրիտանական լրատվամիջոցը:
Միավորված Ազգերի Կազմակերպությունը կներկայացնի գլխավոր քարտուղարի տեղակալ Լի Ցզյունհուան, որը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում, այդ թվում՝ Չինաստանի դեսպանը Իտալիայում, Սան Մարինոյում և Մյանմայում։




























