Ռուսաստանն իր անվտանգության համար սպառնալիք է համարում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը, բայց դա չի վերաբերում Եվրամիությանը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է TASS-ը։
«Ինչ վերաբերում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը՝ մենք երբեք դեմ չենք եղել դրան։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, դա այլ հարց է. այստեղ խոսքը Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման մասին է և ոչ միայն այսօր», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։





























