Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

23 դեպք՝ տրանսպորտայինմիջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

12-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման,

8 դեպք՝ խարդախության,

6 դեպք՝ հոգեկան ներգործության,

5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

4-ական դեպք՝ խուլիգանության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու,

2-ական դեպք՝ թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանությանկանոնները խախտելու։

Բացահայտվել են նաև շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սուտ մատնության, սառը զենքի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ինքնիրավչության, հետամտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

8 դեպք՝ շորթման,

1-ական դեպք՝ խարդախության, բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։