Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram ալիքում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսանյութը՝ ազգային տարազով և չեչեներեն խոսելիս։ Ըստ երևույթին, տեսանյութը ստեղծվել է նեյրոցանցով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ես չեչեն եմ... Իմ անունը Դոնալդ Տրոմպաև է։ Մայրս Ռոշնի-Չուից էր, հայրս՝ Մարտանից (չեչենական գյուղեր)», - ասում է «Թրամփը» տեսանյութում, որն ըստ երևույթին, ստեղծվել է արհեստական ​​բանականության կողմից։

Տեսանյութում «Թրամփը» պնդում է, որ իր հայրը ստալինյան տեղահանության ժամանակ ստիպված է եղել լքել հանրապետությունը, բայց նա երբեք չի մոռացել իր արմատները։ Նա նաև խոստանում է շուտով «վերադառնալ տուն» և չեչեններին 16 տարեկանից թոշակի նշանակել։

«Իսկ դուք գիտեի՞ք, որ Դոնալդ Թրամփը չեչեն է։ Ահա՛, ինքը հաստատեց։ Խոստանում է չմոռանալ իր արմատները։))»,- տեսանյութի նկարագրության մեջ գրել է Կադիրովը։