Կամչատկայում 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը, փոխանցում է TASS-ը։
«Մագնիտուդը՝ 6.0… Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը (նախնական գնահատականով՝ 3», - ասվում է հաղորդագրության մեջ։
Սեյսմոլոգների տվյալներով՝ աղբյուրը գտնվել է 18,2 կմ խորության վրա։
Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 146 կմ հեռավորության վրա։




























