Աֆղանստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1400-ը, իսկ հազարավոր մարդիկ վիրավորվել են, հայտնել են երկրի իշխանությունները։

Թալիբաի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 1411-ի, իսկ վիրավորների թիվը՝ 3124-ից ավելի է, հաղորդում է NBC News-ը։

Նա հավելել է, որ ավելի քան 5400 տուն է ավերվել։

Կարմիր մահիկի ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։